ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԿՈՒՆՔԻ ԴՐԱԽՏ
ՀՅՈՒՐԱՆՈՑ
«Ակունքի Դրախտ»–ը միջազգային կարգի ժամանակակից հյուրանոց է՝ կառուցված ինչպես գործարար մարդկանց, այնպես էլ նրբագեղությունը գնահատող այն զբոսաշրջիկների և ճանապարհորդների համար, որոնք ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել քաղաքային թոհուբոհից հեռու։ Տեղակայված գունագեղ անկյունում՝ հյուրանոցի տարածքը կանաչապատված է և շրջապատված հիասքանչ ծաղիկներով։ Ստեղծված են բոլոր պայմանները ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ լիակատար հանգստի համար։
Հյուրանոցը առաջարկում է թվով 5 ընդարձակ և հարմարավետ քոթեջներ՝ անհատական մշակված դիզայնով, որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ և՜ ընտանիքներով, և՜ հարազատներով, ինչպես նաև կազմակերպել գործնական բիզնես-հանդիպումներ։